Էջ:Collected works of Atrpet.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու հյուրերը, առանց մտքերից անգամ անցկացնելու, թե գրասենյակի մոտի այցելուների սենյակներում հպատակներն էլ ընկերակցում էին իրենց սեղանին ծառաների միջոցով։ Երբ Միրզա-Մեհթին ճաշից հետո լվացվեց, ասաց.

— Այսպես է աշխարհիս բանը, ամեն մարդ ամեն մի հնարավոր առիթից տքնում է օգտվել։ էլ ինչի՞ ենք մեղադրում Քերիմ-խանին, որ կողոպտել է ժողովրդին։ Մենք էլ միջոց տվինք խոհարարին գողանալու տիրոջից և մեզ էժան կշտացնելու այդ գողացածով։

— Ուրեմն այս բոլորը կոնսուլի խոհարարի՞ց եկավ։

— Այսպիսի կերակուր ծառաները չէին կարող եփել,— ասաց Միրզա֊Մեհթին, ատամները քչփորելով։

— Եթե ես գիտենայի, ձեռ չէի մեկնիլ…

— Շատ հարկավոր է, կտաներ մեր վճարածի կես գնով կծախեր գյուղացիներին։ Այդ կերակուրները պիտի թռչեին, մենք չգնեինք, գնորդներ շա՜տ։ Ահա այս չարագործությունն է, որ զարգացնում է ոճրագործությունները։ Շուտով և շատ քանակով հարստանալու համար մարդիկ ինչեր չեն կատարում։

Մինչև ժամի վեցը մնացինք այցելության սենյակում։ Երբ դուրս եկանք Թավրիզ վերադառնալու, հեռվից երևեցան հյուպատոսարանի խան֊հյուրերը, որոնց ճանապարհ էին դնում կոնսուլն ու իր երկսեռ զավակները։ Մինչ պարսիկ սպասավորները կառքերի ձիերն էին լծում, կոնսուլատի ախոռապաններն էլ մեր ձիերը սանձեցին ու դուրս քաշեցին։ Երբ մեր ձիերը աշտանակած դուրս էինք գալու, Միրզա—Մեհթին ասաց.

— Լավ նայիր այն բարակ ու բարձրահասակ պաշտոնակալին, դա է Քերիմ-խանը։ Փուչը անձայն ու ծպտյալ քաղաք է մտել, որ կրկին Իմամ-Ղուլիի հարձակմանը չենթարկվի։

Այս խոսքերն ինձ ստիպեցին մի լավ գննելու տխուր հերոսին, որը սափրիչի կրպակից դեսպանության և պրինցության էր հասել։ Նույնիսկ վերջերքը արքայական տան փեսա էր դարձել