Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձել Թեհրանում։ Երբ հյուպատոսարանի գավթի դռնից դուրս եկանք, ռահընկերիցս հարցրի.

— Ինչո՞վ վերջացավ Իմամ֊Ղուլիի վիճակը։

— Թավրիզից հեռանալուց երեք ամիս հետո Իմամ-Ղուլին կրկին վերադարձավ ծննդավայրը՝ աջ ոտքով կաղալով. գնդակի վերքը դեռ կատարելապես չէր առողջացել, և նա անութափայտով էր ման գալիս։ Նրան դեպի Թավրիզ չէր ձգել ոչ բարեկամների ու ընկերների սերը, նա չէր կարողացել առանց Քադիջեի ապրել. նա եկել էր անշուշտ իր նշանածին առողջացնելու կամ նրա հետ մեռնելու։

Թավրիզ հասնելուն պես գնաց Վարզիե գյուղում մի տուն վարձեց, կահավորեց և եկավ բռնությամբ Քադիջեին ու աղջըկան վերցրեց, տարավ գյուղ։ Դարձյալ սկսվեցին դեղերը, բժիշկ էդքոքի և բժշկուհի Վանգուդի այցելություևները։ Քաղաքից ուտելիք, դեղ և կարևոր պետքերը անձամբ տանում էր Իմամ-Ղուլին և գիշերներն էլ այնտեղ էր ապրում։ Ոչ միայն վարզիացի աղախին էր վարձել իրենց խնամելու համար, այլ մինչև անգամ մայրը գնաց գյուղ, որպեսզի որդու վերքը անձամբ խնամի և զգուշացնի, որ նա չվարակվի։

Քադիջեն սկզբում շատ էր հակառակվել Իմամ-Ղուլիին և տքնել էր չգնալ գյուղ, բայց երբ նկատել էր, որ իր սիրած մարդը անդառնալի կերպով վճռել էր կյանքին վերջ տալ, եթե իրեն չհետևեր նշանածը, զիջել էր։ Ամեն օր անձամբ հսկում էր Իմամ-Ղուլին, որ բժշկի պատվիրած ժամերին դեղերը տան հիվանդին, օծեն ու շփեն, ինչպես որ պատվիրում էին։ Բայց զուր, մի քանի օր դեղերը օգնում, նպաստում էին առողջանալու, ապա ավելի ևս բորբոքում։ Իմամ-Ղուլին լիահույս պնդում և ստիպում էր անվերջ շարունակել։ Քադիջեն, որպեսզի ինքը, պատճառ չդառնա սիրականի գլխին մի փորձանք հասնելուն, լռելյայն տանում էր ամեն տանջանք և թողնում, որ իրեն դարմանեն։

Բայց երկու ամիս չանցած ձանձրացան բոլորն էլ։ Ոչ ոք չէր ուզում շարունակել այդ սոսկալի կյանքը, բացի Իմամ-Ղուլիից, որը պահանջում էր անընդհատ շարունակել և հետևել եվրոպական բժիշկների խորհուրդներին։ Երբ ձանձրությունը