Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտածումներն ու լիրբ հարցումները կանցնեին մտքեն իբրև շատ հասարակ, սովորական բաներ: Օրե օր ցուրտն ավելի կըլլար Բ.-ի մեջ: Այնքան ցուրտ, որ կավե սափորներն առտուն խրամատված կըլլային պոռթկացող սառերեն, ու քահանային բերնեն թափող ջրաշոգին մորուսին վրա կբյուրեղանար:

95-ի այդ դժբախտ ձմեռը ձյունը երկարատև էջքեր կունենար, ու առտուները երդիկներու քվանկյուններեն կախված սառի բյուրեղ քուլաներն ավելի հաստ, ավելի երկար կըլլային, պատառ մը հացի, ափ մը կորկոտի, չոր թանի մը կարոտ, անսվաղ կիներու խումբեր կդեգերեին կուտար եկեղեցիին շուրջը, ու տեր Բարթող ապշանքով կդիտեր, որ մայրերը շատ քիչ կարտասվեին իրենց շիջող փոքրերում վրա:

Ցավից դժնդակ կուտակումն ողբալի վիճակներ կստեղծե:

—Արցունքնին հատած է,- կտրամաբաներ կրոնավորն իրավացի կերպով:

Ու տեր Բարթող շաբաթը չորս-հինգ փոքրեր կթաղվեր, ամենքն ալ ցուրտին ու անոթության զոհ: Նպաստի, օգնության աղբյուր մը չէր մնացած: Տեր Բարթող Պոլիս քանի մը հեղ նամակ գրեց ու նկարագրեց խեղճությունը, պատասխան անգամ չստացավ: Տուներու տաախտակորմեր, սանդուղի բազրիքներ, նույնիսկ չուլհակի կազմածներ թոնիրի մեջ մոխիր դարձուցատ էին բազմաթիվ տուներ:

—Ասանկ չպիտի ըլլա, երեցկի՛ն,— գոչեց օր մը քահանան, — ի՞նչ է այս վիճակը, ի՞նչ կյանք է աս: Եթե ասանկ շարունակե՝ բոլորս պիտի սատկինք անոթութենե: Սա եվրոպացիները հավատավոր չե՞ն, քրիստոնյա եղբայր չե՞ն, մայր, քույր, զավակ, ընտանիք չունի՞ն, չե՞ն իմանար այս երկրի մեջ տիրող զուլումը:

— Տերտեր, աս անցավոր աշխարհքին մեջ ամեն մարդ իր փոստը ջուրեն հանելու կաշկատե, ինչ ընե ֆրենկը կամ ուրիշը, մեզի թող ս. Քրիստափորն ողորմի,— տրտնջաց երեցկինն ու ավելցուց վրդովված դեմքով, —հ ավատքի՞ս ալ պակսած է, ի՞նչ տերտեր, հսկում մը ըրե, թերևս ողորմություն մը գա վերեն:

Տեր Բարթողի մարմինեն սաք հոսանք սողոսկսց, ու դժգոհանքով գոչեց:

—Լռե, քա կնիկ, հիմա քո աստծ … Տեր ողորմյա, տեր ողորմյա, — մրմնջաց քահանան, — հիմա բերնես հայհոյանք պիտի ելլեր: — Ու թշվառը մտախոհության մեջ թաղվեցավ: Ձայն մը կգոչեր իրեն միշտ.

—Տեր Բարթող, ամենքնիդ ալ անոթութենե շանսատակ պիտի ըլլաք: