Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու միասին պիտի գործեն, եթե կյանքը թույլ տա: Այդ երիտասարդներն են Մսերյանը, Բարաթյանը, Վեքիլյանը, Սալամբեկյանը: Դիմաքսյան գործի կըսկսի: Նախ Ներսիսյանի ուսուցիչ, հետո տեսուչ կընտրվի: Հոդ իր դեմ կա չէ թե միայն հասարակությունը, այլև իր իսկ երդվյալ ընկերներեն մեկ քանին, Բարաթյանը (գործակատար), Վեքիլյանը (փաստաբան):

Պայքարը սակայն հասարակական չպիտի մնա, սիրո պայքարն ալ պիտի խառնվի անոր, թերևս ավելի դաժանորեն: Դիմաքսյան Բարաթյանի միջոցով կծանոթանա Պյոտր Սոլոմոնիչի ընտանիքին: Պյոտր Սոլոմոնիչ ծերուկ հարուստ մըն է, նախկին քաղաքային պաշտոնտար: Իր կինը երիտասարդ է, կենսահույզ, գեղեցիկ, ահա իր դժբախտության աղբյուրը: Սոլոմոնիչ Բախտամյանի քով կապրին իր երկու եղբոր աղջիկները՝ Գայանեն և Օվսաննան: Բարաթյան կուզե ամուսնանալ Գայանեի հետ, Արսեն Դիմաքսյան էլ զայն կսիրե խոր ու լռին սիրով մը: Բարաթյան սիրուն, առույգ, մարմնեղ է, նաև սրախոս, երբեմն խոր իմացականութենե զուրկ հոգիներու միակ հենարանը: Դիմաքսյան տգեղ է, տձև: Բարաթյան կհաղթանակե, կամուսնանա ու ի վերջո իր ամուսնական ուխտին անհավատարիմ կգտնվի՝ ապօրեն հարաբերություններ մշակելով տիկին Բախտամյանի հետ: Դիմաքսյան մունջ կտանջվի՝ ոչ միայն իր խորտակված սիրով ու իր տգեղության առթած մաշանքով, այլ հասարակական կյանքի խոչընդոտներով: Կստիպվի հրաժարվիլ, Բարաթյանի և Վեքիլյանի մեքենայություններով, Ներսիսյանի տեսչութենեն: Բայց գործելե չի դադրիր: Արդեն փոքրաթիվ, այլ մաքուր երիտասարդություն մը կազմված՝ է իրեն շուրջ: Այսպես, երբ հասարակական կյանքի ճահիճին Հերքյուլեսը կդատի, անդին ընտանեկան տռամի մը սերմերը կսկսին ուռճանալ: Պյոտր Սոլոմոնիչ Բախտամյան կսկսի կասկածիլ իր կնոջմ են: Քաղաքին մեջ բամբասանքի շշուկներ համառորեն կշրջին: Նախանձը կկրծե ծերունիին հոգին: Կմոռանա քաղաքային վարչության մեջ ունեցած գործը, զբոսարանները, ժպիտը կսկսե պակսիլ դեմքեն, կըլլա լռնը կլրտեսե: Ալ տարակույս չունի: Չարաշուք օր մը մինչ տուն կդառնա՝ տան ճամբուն վրա կհանդիպի Բարաթյանին: Անպատճառ իր կնոջ գիրկեն կդառնա, կխորհի Բախտամյանը, քիչ հետո կաթված մը կիջեցնե, ու իբր վրիժառություն՝ կնոջը դրամ մը իսկ չի ձգեր ժառանգիր հարստութենեն: Իսկ Գայանեին, զոր շատ կսիրե, գումար մը կկտակե աղջկանց ուսումնարան մը բանալու համար: Անդին Գայանեն ալ Բարաթյանեն կբաժանվի ու կապրի տիկին Սալամբեկյանի հետ, նախկին օրիորդ Կարինյան, որուն սիրահարված էր իդեալիստ ու անգործ Մսերյան, սակայն օրիորդը նախընտրած էր բժիշկ Սալամրեկյանը: Դիմաքսյանի մրափող սերը կարթըննա նորեն Գայանեի հանդեպ, որ ամուսնաթող եղած է, նույնիսկ կբանա