Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զոհրապի հերոսները

(Ճառ)

Պարոններ և տիկիններ,

Զոհրապի գրականության վրա կարող գրագետներու դատողությունները լսելե հետո, բոլորովին ավելորդ պիտի ըլլար ինծի համար խոսք առնել, եթե իբրև կին՝ մասնավոր ըսելիք մը չունենայի իր նորավեպերու մասին, զորս տարիներ առաջ կարդացած, կը հիշեմ բոլորն ալ, իբր թե երեկ կարդացած ըլլայի:

Ասոնց վրա խոսելու համար սակայն պետք է որ քսան տարի ես դառնամ, և քիչ մը իր մասին ալ խոսելու անպատշատ հարկին մեջ գտնվիմ:

Զոհրապ թերևս այն գրագետն է, որ ամենեն ավելի տպավորություն գործած է վրաս:

Ասոր պատճառը շատ պարզ է. մենք, կիներս, ավելի կը հիշենք զմեզ հարվածողները, քան զմեզ փայփայանքի վարժված ենք արդեն, և Զոհրապի գրականությունը ճշմարիտհարված մը տված է իմ հաստատ ու միամիտ հավատքիս կնոջական արժանապատվություն և կանացի սրբության մասին:

Այն միջավայրին մեջ, ուր ապրած ու դաստիարակված եմ, այն շրջապատին մեջ, ուր անցուցած եմ մանկությունս ու ու երիտասարդությանս մեկ մասը, սա համոզումը ներշնչած են ինծի թե Զոհրապին հերոսները մասնավոր դասակարգի մը կը պատկանին, որոնք իրավունք չունին պատվավոր մարդոց սիրույն և հարգանքին:Կրնաք երևակայել իմ շվարումս,