Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շղթայազերծ ըրած է քրեականական կարգ մը կապանքներե, որոնք անհրաժեշտ են միջակ գրողներու համար, բայց իր տաղանդը պետք չունի անոնց:

«Շատ մը բաներու մեջ վայելեցնելը մեծագույն ճշմարիտ արդարած ուժն է» ըսած է ինքը, և իր քերականական շեղումները կը վայելեն իրեն, ինչպես պիտի վայլեր արտաքո կարգի գլխարկ մը շատ գեղեցիկ գլուխի մը:

Սակայն իր ամենեն մեծ,ամենեն նշանավոր հատկոիթյունը պիտի մնա գրելու հազվագյուտ ճաշակը, ինչ որ մեծ գրագետները կը հատկանշե: Կարելի չէ դտնել տող մը, զոր ավելորդ համարես իր գրվածքներուն մեջ, կամ վայրկյան մը ձանձրանաս իր երկերուն ընթերցումին մեջ: Իր նկարագրությանց մեջ հոյակապ, սակավապետ, նույնիսկ ագահ այնքան, որ անոնց վրա հիացած պահուդ իսկ՝ հանկարծ կ՚ավարտեին: Այս պարագային իպ ոճը գործածելով պիտի ըսեմ, պչրող կին, որ խնայողությամբ կը գուրծածե իր հրապույրին գանձերը, վախնալով,որ մի գուցե անոնք շուտով սպառին: Իր խորհդությունները այնքան թափանցող, այնքան հզոր,երկու բառե միայն կը բազկանան: Իր տեսիլթները, իր անփկությունները, իր հեգնանքը լեցուն բաժակե մը հորդող կաթիլ մը նեկտարն է, որուն շրթունքդ հազիվ մոտեցուցած՝ բաժակը ետ կը քաշվի իսկույն:

Ամբողջ փիլիսուփայություն մը երկու երեք նախադասությանց մեջ,որուն վրա կարելի է հատորեն գրել և որոնք իրենց անկեղծ, խիզախ, սլացող, քայքայող ու շինող իր մտքին փայլակներն են և կը լուսավորեն ու կը ներշնչեն ամեն դասե, ամեն սեռե ընթերցողները: Ամեն մարդ կը կարդա զինքը հաճույքով, անհամբերությամբ, սքանչանքով, ծերեն ալ, երիտասարդներեն ալ, դպրոցական տղանք ալ՝ հակառակ մեր արգելքին, և գրագետն ալ, ռամիկն ալ, ու ամենքը կը հասկնան, ամենքը կը փնտռեն զինքը, և իր կարոտը կ՚ղգան:

Այս չէ՞ արդեն գրագետին մեծագույն փառքը և անմահությունը: