Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փայլուն տաղերեն զատ, չէինք զրկվեր նաև իր պատճառավ այն անուշ արարածին ներկայութենեն, որ արժանի է Պոլսո հայ իգական սեռին մեջ իր հատուկ տեղը գրավելու, և որ կը հրաժարի անկե իր պարտքերուն հեսևելու համար:


ՎԱՅՐԿԵՆԱԿԱՆ

Լեզվագետ մը, բանասեր մը, գրող մը, եկեղեցական մը, հետո փայլոին երիտասարդ մը ժամանակավ, որոնց ամենուն ալ իր հրաժարականը տված է այսօր: Իր կյանքի սարօրինակ պարծանքը եղած է ունենալ ամեն բան շատ անգամ կամավ, առանց վշտի, անվրդով, միշտ նորերու բաղձալով և հասնելով անոնց:


Ինքը՝ հմուտ անձնավորության մը՝ ընտրած ապերախտ ասպարեզին մեջ հեևած չէ այն փառքերուն, որոնք դյուրին ու թեթև,աշխարհի շրջանը կընեն, այլ այն ծանր ու խրթին փառքերուն, որոնք նույնիսկ իրենց մեծության պատճառավ տեղերուն չեն շարժվիր, և իրենց անկյունին մեջ կը մգլոտին կը մնան և կը փտին այնքան, որ հաջորդ մը ձայն մատին ծայրովը կը փշրե, կը փլցնե: Եվ իր հաջորդները, նվազ հմուտ և նվազ աշխատող անտարակույս, այսօր իրեն հետ կը բաժնեն փառքը այն դյուրությամբ, զոր կը քաղեն օրինակները տիպարնեն և այն հառաչդիմությամբ, զոր կը շնորհե բնության օրենքը նորերու:

Իր գործը՝ ճոխ շտեմարան մը հմտության և հրաշակերտ համբերության, Իլիականին և Ենևականին քով կը հանգչի մեր գրադարաններուն մեջ պատվո տեղը խնամքով պահված, մինչդեռ իր հաջորդները կը քաշկրտվին դպրոցական գրասեղաններու վրա:

եվ հանցանքը մերը չէ, եթե մեր բոլոր ջանքովը չենք կրնար զերծ պահել զայն ժամանակին հարվածներեն. պետք է, որ ամեն բան հիննա. և եթե իր հաջորդներուն կողքերն ու թուղթերը ձեռքե ձեռք կը մաշին այնքան շուտ, անարդար չէ