Էջ:Collection works of Sibil.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


եվրոպացի էին, երիտասարդները, օրիորդներ, տիկներ, ծերունիներ, որոնց ամենուն սիուն խոսք մը, սրամիտ բառ մը, սրամիտ բառ մը ըսելու ժամանակ կը գտներ, սքանչելի ֆրանսերենով մը, մինչ իմ քովս նստած, հետս անցայալ հիշատակներու վռա կը խոսեր հայերեն, ու քանի կը խոսեր, կը կերպարնափոխվեր, իր աչքերուն մեջ կը վառեր հուրքը հանճարին, ձայնին ելևէջները անսոր թրթռումներով կը հնչեին ջինջ, իր շարժուձևըեռը աշխույժ, փութկոտ ու վայելուչ, զինքը կ՚երիտասարդացնեին: Ճակտի հազվագյուտ կնճիռները կը պարզվեին, ու հիմա թանձր սրահակներու մթնշաղի մեջ՝ դեռահաս կին մը կ՚երևար ինծի անդիմադրելի հրապույրներով, հեգնող շրթունքով, իր վիճարանողի անստգյուտ հատկությամբ, որ բոլոր սրահին կը սիրապետեր: Գլուխը վեր բռնած, հասակը մեծցեր էր, և դեմքը կը ճառագայթեր:

Ու հիացնումե հիացնում, զարմանքե զարմանք կ՝անցնեի, տեսնելով թե ինչպես կը հաջողեր ամբողջ հյուրերը գոհացնել, բոլոր բազմությունը զբաղեցնել, երբ իրապես ինձմով կ՝զբաղվեր:

Ու նյութե նյութ կը թռչկոտեր շնորհալի ոստումներով մինչև եկավ հասավ իր հոգին գրավող բուն նյութին, ու խոսելով իր վաղամեռիկ աղջկան վրա, սկսավ բացատրել ինծի թե կը սիրեր առանձին ապրիլ իր հիշատակներուն հետ, թև տանը մեջ իր տւրինին նվիրվատ տաճար մը ուներ, ուր կերթար աղոթելու անոր պատկերին առջև, ժամերով, օրերով անդադար:Եվ այս նյութի հետ կը փօխվեին նորեն իր աչքերուն,այտերուն, ձայնի արտահայտությունը, այլապես գեղեցիկ, սրտի մորմոքներու ցոլացումով գեղեցիկ, առանց հպտանքի, առանց ձևակերպության:

Որքան կը զմայլելի իր վրա, այնպես պառզ, բնական տեսնելով դինքը իր ներշնչումներով մեջ, և այնքան ալ ազնիվ:

Այդ տաղանդավոր կինը, առանց արջուղարդի արվեստակության, գիտեր գերազանցորեն վայելուչ ըլլալ, իր հոգին ու մտքին ուժով միայն: Իր ռոմանթիք գաղափարներովը որքան վեր կը գտնեի զինքը փարիզյան իրապաշտ վեպերուն