ԺԷ
Այդ միջադեպեն ետքը, ուր Տիգրանին ցուրտ, արհամարոտ, համառ ու դոռոզ բնավորությունը երևան կուգար հայտնապես, Բուբուլին քնքուշ ու խանդակաթ սիրտը արյունելով ամեն անգամ, Սոֆի ակներև սկսավ նշմարել այն փոթորիկը, որ մոտ պայթելու։
Որքան կը ջանար համոզել իր դեռահաս բարեկամուհին թե պիտի անցներին անոնք, և թե վերջապես իր անձնավիրությամբ և գորովովը պիտի հաջողեր հաղթել իր նշանածին նկարագրին և կրթության թերություններուն, կը մտատանջեր սակայն այս մելամաղձության մասին, որ օրե օր ավելի զգալի կ՝ըլլար նորատի աղջկան վրա, թույլ ու տրտում ազդեցություն մը ներգործոլով անոր բոլոր շարժմանցն ու վարմունքին։
Կը տեսներ շատ անգամ գաղտնապես արտասվելը առանց զայն սփոփել հաջողելու։ Կը հսկնար վերջապես թե Բուբուլին սիրտը որքան ալ հավատարիմ և պարկեշտ ըլլար, հետզհետե կը հեռանար իր նշնածեն, անոր բիրտ վարմունքին պատճառավ, և չպիտի ուշանար պաշարվելու այն վառ ու անկեղծ սիրովը, որով կը շրջապատեր զայն իր եղբայրը։
Կը կանխատեսեր անոնց փոխադարձ սիրույն աղետալի հետևանքը, և կը սոսկար, սակայն ի՞նչ կրնար ընել։ Քանի բանի անգամ խոսած էր անոր հավանությունը ստանալ։
Հայր Գեղամոֆ վերջապես հայտարարած էր թե մինչև որ Բուբուլ չամուսնանար, չպիտի թողուր զինքը հեռանալ քովեն, և թե իր բաղձանքին հակառակ վարվելով , ծանրապես պիտի վիրավորեր զինքը։
Տիգրան ալ ձայնակից կ՝ըլլար իր հորը, և անսովոր աշխուժով մը կը խնդրեր, որ ալ չխոսին այդ բաժանման մասին․
Սոֆիին բացակայության ցավը չէր անշուշտ իր այդ վարմունքին պատճառը, այլ երկյուղը թե ծերունվույն և