Բուբուլ և Սոֆի շունչ առին: Օտարականներեն մեկը սրվակ մը մոտեցուց վիրավորյալին ռունգերուն: Գառնիկ վերստին բացավ աչվըները «Բո՜ւ…բո՜ւ» մրմնջեց մարած ձայնով մը:
— Զոր կ՝ուզե, ջուր, ըսին օտարականները, և անոնցմե մեկը գնաց ջուր գտնելու. մինչ ուրիշ մը՝ կը փութալ, իր կառքը բերել տալ վիրավորյալը քաղաք փախացրելու համար:
— Ի՞նչ ունիս, ո՞ր տեղդ կը ցավի , կը հարցներ հեք քույրը խելքը գլխեն գացած: Եվ երիտասարդը ցավին սաստկութենեն կը հեծեր առանց պատասխան տալու:
— Թևը՜, թևը ցաված ըլլալու է, գոչեց Բուբուլ, տեսե՛ք ինչպես կախված է: Եվ արցունքները հեղձամղձուկ ըրին զինքը վերստին:
Այդ միջոցին կառքը հոն հասավ ջրալից աման մը բերելով, զոր երիտասարդին շրթունքին մոտեցուցին իսկույն, սակայն չուզեց խմել, «Բու…բու» մրմնջալով այնքան նվազկոտ, այնքան մարած ձայնով մը, որ երկու աղջիկներոն զատ ոչ ոք կրցավ հասկանալ անոր իմաստը:
Բազմության մեջեն մեկ քանիներ եկան վերցուցին վիրավորյալը և կառքը դրին, ուր տեղավորվեցան նաև եևկու աղջիկները իրենց թևերուն վրա վերցնելով զայն միշտ նվաղած վիչակին մեջ, սրնթաց կառքին ցնցումներեն երբեմն աչվները բանալով, ր մերթ ընդ մերթ կրկնելով իր անիմանալի բառը, «Բո՜ւ…բու»:
Ի
Գառնիկին կրած հարվածը թեթև բան մը չէր, ձախ թևը ճմլվեր և ոսկորը տեղեն ելեր էր, ու անոր պատճառած ցավին սաստկութենեն ստեպ տենդ կուգար վրան:
Հայր Գեղամոֆ ինչ ընելը չէր գիտեր իր երախտագիտությունը ապացուցելու համար երիտասարդին, որ իր պաշտելի աղջկանը կյանքը ազատել էր, և կղզիին բոլոր բժիշկներըկը թափեր անմիջական դարման մը գտնելու համար անոր ցավերուն: