Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զորությամբ փարեր էր անոր, երախտագիտության սրբազան պարտ մը համարելով այն պաշտումը, զոր կը մատուցաներ երիտասարդին: Իր զգացմանց վեհության մեջ՝ բնավ վտանգ չէր նշմարեր, և կը նվիրվեր հետզհետե և կը կապվեր քանի կը մտածեր այն վտանգին մեծության վրա, որ այնքան մոտեն սպառնացել էր իր պաշտելվյուն:

Անուշ երազի մը ամենևին բարձրաձայն կետին վրա էր իր հոգին: Ա՛լ վերջացած էին անստուգության, կասկածներու, տարակույսներու մածող անձկությունները, խոստովանած էին իրարու թե կըսիրեին զիրարև իրենց փոխադարձ անձնվիրությամբը ապացուցածեին, թե ապրելու համար անհրաժեշտ պետք էին իրարու: Ամեն բառ, ամեն ժպիտ, ամեն հառաչանք սեր կը մշանակեր Գառնիկին համար իր պաշտելվույն շրթունքին վրա, և Բուբուլ գեղով, լույսով կը նժույլեր այն անբիծ ու անմահ արրեցության մեջ, զոր կ՝ազդեպ իրեն երիտասարդին բոցավառ նայվածքը անպատում:

Ուրիշներու նեառանց իրենց առանց իրենց րկայությամբ ոիսկ՝ երբ կը խոսեին անտարբեր նյութերու վրա, այնքան խորունկ համակրություններ կանեյին այդ հասար գաղափարներու մեջ, իսկ իրարու համար, որ զիրար լսելե չէին հագենար: Ի՛նչպես արագ կը սահեին ժամերը վերջալույսի մոտ անտառի մը հովանիներու ներքև կամ լուսնկայի գիժեր մը պանդոկին պատժգամբի մեջ ցոլացիկ ծովուն դիմացը: Բայց ամեն վայրկյան, որ կ՝անցներ, բոցեղ սիրո ավանդը կ՝ամփոփեր իր մեջ, և այս սիրակցորդ ամոլի մեջ անցյալ չկար բնավ: Միշտ երեկը, միշտ անցյալ օրը ներկա էր իրենց սրտին մեջ իր քաղցր հիշատակներով, ինչպես այն ամեն վայրերը ու իրենց հոգինեն ավանդ մը, իրենց սրտեն կայծ մը և իրենց կյանքեն պահ մը թողած էին:

Կ՝ապրեին լուսածիծաղ հորիզոնի մը բարձրունքին մեջ, առանց իրենց նայվածքը կյանքի վրա դարձնելու և առանց մտաբերելու, թե իրենք ալ մասունքն էին այն սր ու անբախտ կավին, որ աշխարհ կը կոչվի:

Չէին խորհեր, վասնզի իրենց երջանկությունը բուն իրենց մեջ էր, և արտաքին բանի մը չէր կարոտեր: Հոգեկան