Էջ:Collection works of Sibil.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ճաշասրահին մեջ վառարանը վառած էր և սամավարին մեջ Թեյին ջուրը կ՛եռար: Հնչակը զարկավ:

— Օրիօրդ Սօֆին ո՞ւր է, Հարցուց ներս մտնող ծառային:

— Վերի Հարկը էլևնիին Հետ սեղանին սպասները պահարանին մեջ կը տեղաավորև կոր, պատասխանեց ծառան,կ՝ուզե՞ք որ Թեյերնիդ լցնեմ:

— Լեցո՝ւր, ըսավ Բուբուլ մտազբաղ, և քանի մը ումպ առնելև ետքը, սենյակին ջերմությունենեն ու ըմպելիքին ազդեցութենեն կազդւրված՝ ելավ գնաց ապարանքին վարի Հարկը աչքև անցընելու:

Առջի իրիկվան խառնակութենեն բան մը չէր մնացած, ամեն կողմ ավլված, մաքրված, կարգադրված էր:

Երբ վերստին սրահը դարձավ, Հօն գտավ Տիգրանը որ բազմոցի վրա ընկողմած կը-ծխեր:

— Օ՜,որչա՛փ կանուխ ելեր ես, Բուբուլ, ըսավ անոր:

Դեռատի աղջիկը, որ մոռցել էր ժամը քանին ըլլալը Հասկընալու, կարծեց թէ լրջորեն կը խոսեր:

— Ուղեցի տանը ժողվտուքին Հսկել, բայց մեր ծառաները այնչափ աշխատասեր են, որ ամեն գործ ավարտեր են արդեն:

— Թել մեթոը թել վալե, քեզի պես գործունյա տան տիկնոջ՝ գործունյա ծառաներ, գոչեց հեգնական քրքիջով մը, կես օրը անցած է, Բուբուլ, կ՝ուզեի՞ր որ մինչև հիմա քեզի ապասաեին տւնը կարգի դնելու համար:

— Ա՜հ, իրա՜վ, այդչափ ուշ է, ըսավ Բուբուլ շառագունելով:

— Շիտակը օրինակ ըլլալու արժանի տանտիկին մըն ես, Բուբուլ:

— Նորեն հեգնություն, Տիգրան: Գիտեմ թէ լավ տանտիրուհի մը ըլլալու համար շատ թերություններ ունիմ տակավին, բայց, քանի որ իբրև քույր ու եղբայր միատեղ մեծցած ենք մինչև հիմա, ավելի աղեկ չըլլա՞ր փոխանակ հեգնելու, լրջորեն թերություններս լսես երեսիս, գոնե ես ալ