Էջ:Collection works of Sibil.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Սակայն, բաժանման աղետալի վայրկյանը կը մոտենար: Իր սիրտը կ՝զգար թե ամենեն ահռելի դժբախտությունը նոր կ՝սկսեր իրեն համար, և ինչո՞ւ ետ չէր դառնար:

Սկսավ լալ. այնքան դժվարավ զսպված հեղեզը դուրս պոռթկաց վերջապես:

— Բուբո՛ւլ, չեմ դիմանար, ինքզինքս պիտի կորսնցնեմ, գոչեց Գառնիկ:

— Է՜յ, ա՛լ բժանվեցեք իրարմե, աղաղակեց ծերուկը, որչափ իրարու քով կենաք, այնչափ սիրտերնիդ կ՝ելլա: Հետերնիս գալդ չուզեցի նե գիտեի թե ասանկ պիտի ըլլար, հարեց երիտասրդին ուղղելով խոսքը:

Շոգենավին սուլակը մեկնելու նշանը կուտար:

— Քաջ եղիր, Բուբուլս, գոչեց Սոֆի գրկելով իր բարեկամուհին, և պահ մը երկուքն ալ հեծկլտացին: Հիմակ համբերելե զատ միջոց չունինք, հարեց գլուխը վերցնելով, օր մըն ալ այսպես պիտի գրկենք նորեն զիրար, ա՛լ չբաժնվելու համար: Մի՛ մոռնար թե եղբայրս և ես միայն քեզի համար պիտի ապրինք, քու վրագ պիտի խորհինք և քու երջանկությանդ պիտի աշխատինք:

Բուբուլ լռին արցունքով թրջեց իր քրոջ այտերը:

Շոգենավին սույլընորեն լսվեցավ ծովուն և այերին մեջ երկարելով. Սոֆի սկսավ ելնարանեն իջնել:

Նավուն մեջ խռնված բազմությունը կ՝անցներ կը դառնար հոնկե Բուբուլը դիտելու համար, որ վշտահար հրեշտակի մը կերպարանքը առեր էր իր արտասվաթաց աչքերովը, հրաբորբոք այտերովը սուգի զգեստներուն մեջ, և առտվան խիստ քամին, որ սև թավիշե թոքին ներքև անոր ոսկեթել գիսակները կը տարտղներ, անդիմադրելի հրապույր մը կ՝ընծայեր նորափթիթ աղջկան:

Գառնիկ անոր ձեռվըները բռնեց շրթունքին տարավ:

Բուբուլ բոլոր մարմնովը սարսռաց:

— Ա՜խ, դո՞ւն ալ պիտի երթաս, ես ի՞նչ պիտի ընեմ քեզմե հեռու, աղաղակեց ազիողորմ ձայնով մը, որ իր հոգվույն աղբյուրեն բխելով մինչև երիտասարդին հոգիին խորը թնդաց: