Էջ:Collection works of Sibil.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Այսպես էր ամեն գիշեր, երբ վաղեմի արվեստագետը իր զվարճության ու հաճույքներուն համար դուրսը կը մնար,Սոֆի կ՝սպասեր անոր անձանձրույթ, որովհետև առանց անոր ողջ առողջ տուն մտնելը տեսնելու չէր կրնար հանգիստ նիրհել, և սակայն պատճառ մը չէր այս որ Գառնիկ զբոսանքներեն բան մը զոհեր քրոջը խնայելու համար:

Այսպես եղած էր ամենեն դժբախտ օրերուն մեջ, և այսպես կը շարունակեր հիմակ, որ լավ կացություն մը ունեին: Որովհետև երիտասարդին ամսականը հետզհետե բարձարանալով ութնեն քսանհինգ ոսկիի հասեր էր երկու տարվան մեջ: Ա՝լ դասի չէր երթար Սոֆի, և սպասուհի մը ունեին, որ կ՝օգներ իր գործերուն:

Իրենց տունը փոխեր էին: Դրաձյալ Բանկալթիի մեջ ավելի ընդարձակ տուն մը վարձեր և ճաշակով կահավորեր էին զայն, բացի մեկ սենյակենցոր ամենեն գեղեցիկն էր, և զոր Բուբուլին կը պահեին անոր ճաշակին համեմատ զարդարելու համար: Դաշնակ մը գրադարան մը գիրքերու և նվագատտերերու սակաթիվ, բայց ընտիր հավաքածո մը ունեին:

Ասոնք օրե օր կարգադրելև ետքը, երբ տեսան, որ իրենց տան համեստ պիտույքը լրանալով հանդերձ՝ կրկին գումար մըն ալ կը մնար ձեռքերին, որոշեցին որ Գառնիկին հարսնիքը կատարեն:

Այս որոշումը երկու տարիե ի վեր ակամա հետաձգված բաղձանքի մը գործունեությունը պիտի ըլլար. բան մը առանց իրաիու հարցնելու թե կը հարմարե՛ր Բուբուլի ճաշակին, բնավ գիրք մը, զոր կարդացած ատեննին չխորհեին թե ի՛նչպես պիտի գտներ զայն արդյոք իրենց տարակա սիրելին: Բայց այս անդուլ համակրության մեջ քույր ավելի մեծ դեր ուներ քան եղբայրը, Սոֆին էր ազդակը և Գառնիկ կը հնազանդեր այս ազդեցության, զոր պահած էր խելացի աղջիկը առանց զգալի ընլու: Գառնիկ գրավված էր այն սևեռուն գաղաոարներով, թե պետք էր ամուսնանալ բուբուլին հետ, և անոր տենչանքը՝