Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեղնած մաշած երկաթուղիներու վիճակահանության մեկ հատիկ տոմսակը մեծ պարգևը շահեր էր: Այն օրեն տանը բախտը անվանեցին զայն, նվիրելով անոր իրենց բոլոր խնամքը, բոլոր սերը, բոլոր մեծարանքը:

Կնքահայրը ուզեց ֆոռթյունե կոչել զայն, բայց հայրը մտածելով, որ այդ բարեգուշակ անունը ամենուն մտքին մեջ պիտի արթնցներ միշտ իրեն պատահած բախտավորության հիշատակը, վախեցավ որ աչքի կուգա, և Մելինե դնել տվավ:

Դեռածին մանկիկը այդ հարստությունը բերելով տանը մեջ՝ հափշտակած էր իր երկու անդրանիկ եղբայրներեն ծնողքին գորովը, և անոնք կարծես վշտացած իրենց եղած անիրավութենեն՝ մեկնեցան հետզհետև աշխարհքեն, թողլով անոր իր բերած ճոխության բոլոր վայելքը:

Սահակ աղան իր նոր դրամագլխով նոր ձեռնարկներ ըրավ, և գործերը հաջող երթալով՝ կրկնապատկեց, եռապատկեց զայն տասնըչորս տարվան մեջ: «Աղջկաս բախտին» ըսելով հանդուգն գործելու կը ձեռնարկեր ու միշտ կը շահեր, այնպես որ հաջողության հուռութ մը նկատված էր Մելինեն տանը մեջ, և ամենուն ճիգն էր զայն դոհ ընել:

Երկու տարի առաջ ալ, երբ Սահակ աղան իր հոդացավին պատճառով գործե քաշվիլ ստիպվեցավ, աղջկանը բախտին վստահելով էր, որ կրցավ ամեն բան հանձնել Գառնիկին ձեռքը, որ օտարական մըն էր, և դարձյալ չխաբվեցավ: Ալ հավատքի մը չափ հաստատված էր մտքին մեջ, թե ուր Մելինեն կար, հոն ձախորդություն, հոն դժբախտություն չկար բնավ, և անոր ամենեն դույզն փափաքներեն սկսյալ՝ մինչև ամենեն մեծերը, առանց դիտողության կը կատարեր:

Մելինեն ուզած էր Սամաթիայեն ելլել, գոր հայրը շատ կը սիրեր հոն ծնած ու մեծցած ըլլալուն համար, և երեք տարիև ի վեր եկած էին Բերա բնակիլ, ուզած էր դաշնակ մը և վարպետ մը ունենալ, և իսկույն իր կամքը կատարված էր տանը մեջ կառք մը պահել հարմար դատած էր, չէր մերժվեր, իր արդուզարդին մեջ զեխության ճաշակ մը ստացեր էր Բերա գալեն ի վեր, և թող կուտային որ լիապես գոհացներ զայն: Միայն մեկ հաճույքե մը զուրկ կը մնար, ստեպ