հաճույքներուն համար պետք եղածին չափ դրամ անհաշիվ: Սահակ աղան չէր կրնար անոր փափաքներուն, քանի որ Մելինեն կը պահանջեր գոհ ըլնալ զայն, մանավանդ որ ինք ալ մասնակից էր իր աղջկանը երիտասարդին համար սնուցած համակրանքին և խորհուրդերուն:
Գառնիկ, ամեն շաբթու, կանոնավորապես կը գրեր իր տիրոջը, նկարագրելով իր վայելած եզական պատիվները, և մանրամասն համարատվություն մը ընելով օրիորդին արձանին նվիրված գովեստներուն մասին, որոնք ծաղկահաս աղջկա խելքը գլխեն կ՝առնեին:
Սահակ աղան կարդալ գրել չէր գիտեր, անոր կողմե Մելինեն կը պատասղաներ, առանց իր կողմե բառ մը ավելցնելու՝ արժանի էին այդ անտանելի սխալներով լեցուն նամակները, զորս անբացատրելի ուրախություններով կը լափեր Գառնիկ:
«Ի՜նչ սիրուն բան է աղջկան մը համար տառասխալ գրել», կը մտածեր ինքնիրեն: Բուբուլին գրական մաքուր ոճը տաղտկալի իմաստկություն մըն էր հիմակ իրեն համար, ու եռանդուն հուզմունքով մը կը հնչեր Մելինեին փոխանակ «ժամանակ»ի, «չամանաք»-ը, որ օտար լեզվի մը համը կուտար հողդողդ ճաշակին:
Սակայն կ՝ակնածեր այս գաղափառները բացեիբաց հայտնելու իր քրոջը, վախենալով անոր պարկեշտ, զգայուն սիրտը ապստամբեցնելնե: Միշտ կը քաշվեր անոր ուղիղ և անկեղծ դիտողություներեն, և խույս կուտար հետը վիճաբանելու առիթներեն:
Սոֆի այս զգուշությունները չնշմարելու պարզմտությունը չուներ, սակայն այնքան խոհեմ էր, որ անհաղթելի դժվարությանը մը առջև իր ուժը կը չափեր, իր ազդեցությունը մի անգամ ընդ միշտ կորսնցնելու երկյուղով: Կը հսկեր իր եղբորը վրա առանց զայն վիրաբորելու, անոր մտքին ու սրտին հեղափոխությանց նկատմամբ անհուն հուսահատություններու մատնված էր: Կ՝զգար թե օրե օրբան մը կը պակասեր իրենց