Էջ:Collection works of Sibil.djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԻԲ

Այնքան տարիներու կարետեն ետքը, որքան քաղցր էր հեք աղջկան համար միևնույն հարկին տակ ապրիլ այն էակին հետ, զոր բոլոր հոգվովը կը պաշտեր. և սակաըն կ՚զգար թե այդ դատարկ վայելքը հազար անգամ ավելի դառն էր այն զրկումեն երազներով լեզուն, զոր ունեցեր էր իր պանդխտության մեջ:

Ժամե ժամ իր հոգվույն մեջ բան մը կը խորտակվեր, և կը դաոնալ խորհիլ անցյալին վրա, և հազար տենչերով երանի կուտար այն օրերուն, ուր իր սիրելվույն հետ սրտի միևնույն բաբախումներով, միևնույն գեղումներով կ՝ապրեին իրենց աղքատիկ տնակին մեջ հետևյալ օրվան հացը մտածելով: «Ոհ, երանելի օրեր կ՚ըսեր հառաչելով, ո՜ւր եք...»: Եվ կը հաներ Գառնիկին իր իր գրած նամակները, ծայրե ի ծայր կը կարդար լալով, ու կը քնանար արցունքներու մեջ հեղձամղջուկ:

Սոֆի չեր կրնար անտարբեր ըլլալ այս ամենուն, ան որ ուրիշներուն սիրտը կարդալու արթնությունը ուներ: Կը քաշվեր սփոփական խոսք մը ուղղելե Բուբոլին զայն հուսադրելե վախնալով, կը ջանար միայն անոր ուշադրությունը ուրիշ առարկաներու վրա դարձնել, պտույտներով, այցելություններով, ընթերցումով զբաղեցնել զայն: Բայց ասոնց ամենքն ալ իրենց վտանգները ունեն : Գիտեր թե Գառնիկ շատ անգամ հետը դուրս կը հաներ Մելինեն, և կարելի էր որ ճամբան հանդիպեին անոնց: Եթե տուն մը տաներ Բուբուլը, ամեն տեղ Գառնիկին հաջողություններուն վրա պիտի խոսեին իրեն, Մելինեին արձանին նկատմամբ ալ թերևս բան մը ըսեին, և ասոնք գաղտնի պահված ըլլալով նորատի աղջկեն, կրնային մեծ հուզումներ պատւճառել աներ: Իսկ ընթերցումը ամենեն վնասակարն էր, աանի որ իրենց գրադարանը հատկապես Բուբուլին ճաշակին համեմատ կազմված էր,և խորունկ, անգարձ հիշատակներ պիտի արթնեցներ այդ տառապյալ հոգվույն մեջ:

Բուբուլ բանի մը տրամադրություն չեր ցուցներ, հալած