կրնար բավել, ինքը, որ կտեսներ իր առջև լայնարձակ ապագային լի՝ աստղերով ու ծաղիկներով, հիմա պիտի հրաժարե՞ր այդ ամենին, ինչպես կը հրաժարեր բնությունը իր զարդարանքեն:
Ա՜հ, մեծ և տխուր բառը,ապագան...:
«Պիտի անցնին, պիտի ցամքին,պիտի մեռնին, կը գոչեր, բայց բան մը կա, որ, պիտի ապրի մահվընե ետքան ալ, սիրեղ սիրտը»: Եվ այնքան կենդանի կ՚զգար իր զգացումը հոգին մեջ այն պահուն, այնքան լեցուն իր երևակայությունը նոր ցնորքներով, որ պատուհանը կը փակեր չտեսնելու համար աշնան վհատեցուցիչ տեսարանը, երբ իր մեջ կյանքը կ՚եռար տակավին լիահորդ: Անդիմադրելի բաղձանք մը կ՚զգար իր բոցագին սերը դուրս թափելու:Եթե այն պահուն տեսներ Գառնիկը, ոչինչ պիտի կասեցներ զինքը հայտնելե աներ, թե ամեն ատենե ավելի կը սիրեր զինքը:
Տանը մեջ մինակ էր սակայն. անկողնին քով էր գրասեղանը, և վրան կազամարն ու գրիչը: Իր սիրելվույն գործածության հատկացյալ այդ իրերը կը խենդեցնեին զինքը, ա՜հ, ինչու հոն չեր ինքը...
«Պիտի գրեմ, ըսավ պահ մը խերհելե ետքը, և իրիկվան պիտի կարդա թուղթին վրա, որ չէր կրցած կարդալ հոգիս մեջ»:
Եվ պատին վրա կախված դարանի մը մեջ սկսավ թերթ մը մաքուր թուղթ փնտրել գրելու համար:
Ընդհանրապես լրագիրներ, տպված փոքրիկ նկարատետրակներ կային հոն, զորս աչքե անցնելով հետզհետե տեղըկը դներ: Հանկարծ մեծադիր պատկեր կը հանդիպեցավ աչքին՝ անալներու մեկ թիվին մեջ. բացավ զայն միշտ անուշադիր շարժումով մը, և սակայն, այդ աղջկան պատկերը անծանոթ չեր իրեն:
«Ա՜ն է եղեր...»:
Այո՜, ճիշդ ան, որուն վրա կը մտածեր ակամա, իր բոլոր