բերավ իրեն օրվան մեկ թերթը, որուն մեջ նկարագրված էր առջի իրիկվան դեպքը:
Գառնիկ այն օրը իր գործատեղին գացած չըլլալուն՝ քրոջը քարտը ստացած չէր. բայց Սոֆի առանց այդ մտածումը ունենալու՝ վերջին աստիճանը կը սրտմտեր եղբուրը անտարբերությանը դեմ, և առանց անոր նոր ծանոթության մը տալու՝ փութով մեկնեցավ տունեն իր դժբախտ բարեկամուհին տեսնելու:
Ի՜ նչ աղեկտուր տեսարան մը պարզեցավ իր աչքին առջև հիվանդանոցին ահագին սրահին մեջ. կարգավ շարված մահաճակալներու խորը՝ իրենց վերմակներեն դուրս մնացած խոռոչյալ, դեղնած, տենդոտ, վիրավոր դեմքեր, թելերու նման նրբացած մատերը, վհատ նայվածքները կը տեսնվեին, որոնց վրա մահը կը տիրեր արդեն, և ճիչեր, շարժումներ, ցավատանջ արտահայտություններ, դեմքի ծամածռումներ, դեպի վեր ոստումներ, տեսակ տեսակ ախտերու ենթարկված մարմիններ կը ղլրտեին, ու այս ամենուն մեջտեղը Բուբուլը իր անկողնին մեջ իր քաշված դիմագծերովը ավելի հալած, ավելի անէացած:
Ոտքերուն ծայրովը կը քալեր Սոֆի վախնալով որ չարթընցնե զայն, բայց չէր քնանար Բուբուլ, խարտյաշ թարթիչները շուքի մը պես կ՚ իյնային իր խոշոր աչվըներուն վրա,կը ծածկեին իր ճերմակ ճակատը ու մելամուղձոտ հանդարտություն մը կը նշմարվեր:Արևուն ու հովին այրուցքը ջընջվեր էր շաբաթե մը ի վեր, ու իր բնական փափուկ մորթը մեղրամոմի անփայլ սպիտակությամբ երևան ելած էր և այնքան նրբացած, որ լուսանցիկ բամպակի թեթև թանթի մը պես ցույց կուտար իր ոսկորներուն ձևը, և կապույտ երակները քունքերուն ու կզանկին վրա:
Բուբուլ զգացեր էր որ մեկը կը մոտենար իրեն, միայն թե գլուխը դարձնելու ուժ չուներ, կարծեց թե հիվանդապահն է:
— Ա՜հ, դեղ մի՛ տաք իմծի, ըսավ տկար ձայնուվ մը:
Հիվանդապահը՝ որ Ֆրանսացի մարապետ մըն էր