Կես օրին մոտ, հոգնած դադրած՝ Մեղուն փեթակ կը փութար,
Առտուն կանուխ, արևուն հետ էր ելեր,
Եվ ծիլե ծիլ ոստոստելով օդահած,
Ծաղիկներուն ծըծեր էր հյութն ու նեկտար,
Ավարելով առէչքներուն նուրբ թելեր:
Իր բեռան տակ՝ ճընշըված խոնջ ու անձայն
Եկավ վարդին վըրա թառիլ խավարծի,
Ուր կը տաքնար թիթեռնիկ մը գունագեղ
Արևուն ջերմ ցոլքերուն տակ ջինջ, շըքեղ: Թևիկները թավիշ էին Փետուրի պես, դեփ-դեղին,
Վըրան մանրիկ կիտվածներով թավարծի,
Ուր սև նիշեր բանված էին ցիր ու ցան: — «Խո՛լ թիթեռնիկ, ըսավ մեղուն ծաղկասուն: «Դուն անպիտա՛ն անասուն, «Ի՞նչ կ՚ընես հոդ արևուն տակ «Պարզած թևերդ այլանդակ:
«Աղվորությո՞ւն ցուցադրելու կ՚ելլես դուն,
«Ժիր մեղուներն երբ կ՚աշխատին եռանդուն»: — «Կարծածիդ պես անպիտան չեմ, «Թիթեռն ըսավ մեղմաբար, «Մի՛ նախատեր զիս, կ՚աղաչեմ, «Մ՚ըլլար այդքան սընափառ: «Աղվոր ըլլալ մե՞ղք կը կարծես