Եվ ուխտերը, երդումները օդն ի վեր Կը վարարին, ինչպես թերթեր հողմավար: Մի՛, մի՛ ըսեք. խավար է ծայրը կյանքին. Անմահության հույսն աղվոր տենդ մ՚է փարթամ, Թե հող, մոխիր պիտի դառնա մեր հոգին... Ո՜հ, թողե՛ք որ ցընորքներուս հավատամ: 1913