«Մնաս բարյա՜վ». ողջույն անդարձ և անգութ
Որ կը հուզես, կը փոթորկես զիս ամբողջ.
Բեկանումներ պատկերելով, ցավեր մութ,
Իր ցողունեն փրթած ծաղիկն ու բողբոջ,
Սրտեր որոնք կուլան դալկոտ ու դողդոջ:
«Մնաս բարյա՜վ», ո՛վ բառ մըռայլ, սրտաթունդ,
Ի՜նչ արցունքոտ տեսիլքներ ցույց կուտաս դուն.
Անջրպետներ, փոսեր, վիհեր, խոր անդունդ,
Որոնց երկու եզերքներեն շատ հեռու՝
Բյուր բազուկներ կը կարկառին իրարու:
«Մնաս բարյա՜վ», ծաղիկ կյանքիս մեջ խաղաղ
Սիրտս իր լույսե երազաներեն չըսթափած,
Այս չարագույժ զանգակն հնաչած է, ավա՜ղ,
Մոռացումի, կործանումի դառն հարված,
Սրտի վերքեր, որոնք երբեք չեն բուժված:
«Մնա՜ս բարյա՜վ». այս բեռեն ես կը սոսկամ...
Ու կը նայիմ դեպի ճամբան հարաբաց,
Ուրկե անցան սիրելիներ շա՜տ անգամ...
Եվ պատկերը, սև շըղարշով ըսքողված՝
Արցունքներուս կը ղառնըվի միդամած: