Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ինչպես շողերը արևուն կը սուգին
Հին ջրհորներուն մեջ ցամքած՝
Ա՛յսպես կարծես երակներս իմ քամվեցան
80
Որկորեն վար թըխպամած։
Կըշտացած էր. վիզես, մեջքես, ծունկերես
Լուծեց օղերն համրաբար,
Միշտ հիշատակն իր օձ — ձևին թողելով
Շուրջն իրանիս դալկահար։
85
Կըշտացած էր իմ արցունքով, արյունով
Ա՛լ, զերդ ոճիր կենդանի,
Արփվույն ներհակ, միշտ այդ կարմիր ճամբայեն՝
Ան կիջներ, ես կելլա՜յի...
|
|