Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բաղձայի տալ ընդգրկումի մը մեջ տաք՝
       Ազատ աշխարհը դուրսի,

25 Եվ իմ փոքրիկ բիբերըս քու բիբերուդ
       Տեղալ երկինքն անսահման,
Սըրտես սըրտիդ պարպել բոլոր օրերս այն
       Որ արևու տակ անցան։

Մութ բանտիդ մեջ գարնան վարդերը ամբողջ
       30 Պիտի լեցնել ուզեի,
Կամ ճիղմ հասակս ու ապագան հասակիս
       Պիտ՝ հոն թաղել ուզեի։

Ո՜վ տըխուր ժամ։ Քեզ մի առ մի պատմեցի
       Սև վիպակները մեր տան,
35 Հանիիս մահն ու հիվանդ մորս հազը խուլ
       Լըռության մեջ գիշերվան.

Ըսի թե մեր տանիքին վրա, լուսնին տակ,
       Բուերը պար կը բըռնեն,
Թե այս տարի մեր վարդենին չորացավ
       40 Գերեզմնատան խորշակեն։

Կը լըսեիր զիս և հարցում կընեիր,
       Երբ հըրաման մը վայրի,
Կույր հըրաման մեկավ ըզմեզ բաժնելու...
Դարձա՜ր.․․ առանց համբույրի...

45 Ու ես երկար ետևեդ պիշ նայելով,
       Հա՛յր իմ, մինակ, հոն լա՜ցի․
(Մինչ կուրծքիս տակ բաշ կը թոթվեր ոխ մը նոր)
       Սիրտս աչքերես քամեցի։

..․Ո՜վ կյանք սիրո, լանջ քըրտինքի, սիրտ փուշի,
       50 Ցեխին նետվա՜ծ սըրբություն,