Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

12. ԿԱՐՈՏԻ ՆԱՄԱԿ


Կը գըրե մայրս. «Ո՞վ իմ որդյակըս պանդուխտ,
Դեռ մինչև ե՞րբ պիտ անծանոթ լուսնի տակ
Օրերդ անցնին, դեռ մինչև ե՞րբ հեգ գըլուխդ
       Ես չըսեղմեմ լանջքիս տաք։

5 Հերի՞ք օտար սանդուղներե ելլեն վեր
Ոտքերդ որ օր մ՛ափերուս մեջ տաքցուցի.
Հերի՛ք ալ սիրտդ ուր իմ ծիծերս եմ պարպել՝
       Դատարկ սըրտես դուրս հյուծի։

Զահրակին տակ թևերս աշխատ հոգներ են.
10 Կհյուսեմ պատանքս ա՞լ ծամերովս ըսպիտակ.
Ա՜խ, քեզ տեսնեն անգամ մաչքերս ու փակեն
       Թող հոգիս ա՞լ իրենց տակ։

Դըրանս առջև կը նըստիմ միշտ տըխրալիր
Լուր կուզեմ վրադ ամեն կռունկե՝ որ կանցնի․
15 Այն ճյուղն ուռի՝ զոր քու ձեռքով տընկեցիր,
       Վըրաս կընե հովանի։

Իրիկունները զո՞ւր դարձիդ կը սպասեմ․
Կու գան կանցնին գյուղին քաջերը համակ.
Մշակը կանցնի, կանցնի կովարծը վըսեմ.
       20 Կը մնամ լուսնին հետ մինա՜կ։

Ավերակ տան մեջ անտերունջ եմ թողված,
Մերթ շիրիմիս, միշտ օճախիս ծարավի.