Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

25 Ո՛հ, աչքերս այս ծածկե կուպրի սևությամբ,
Ո՞վ շիրմի մութ, կամ կարկուտի մըռայլ ամպ.
        Ծածկե, ծածկե նայվածքս, ո՞վ
Թանձըր խավար ծընընդական կույրերուն՝
Զի ես տեսա ապագայիս մեջ տըմույն
        30 Հա՜յրըս ճերմակ մազերով.․․

Ես գերին եմ իմ գոյության պատճառին․
Կը խոնարհի սիրտս իր արյամբ միասին
        Զինքը լեցնող սըրտին տակ։
Քնարիս լարին մորըս մազերն կառչեցան,
35 Եվ սիրո մազն երգի լարեն, ա՞հ, ո՜րքան
        Զորավոր Է և անքակ։

Ինծի կըսեն. «Չի՛ ամփոփվիր հայ գըրչին
Մեջ հայ գրողին անձնական կյանքն իսկ մըթին․
        Քընարն Հայուն չունի բաստ»։
40 Ինծի կըսեն. «Աչքերըդ վա՞ր իջեցուր․
Վերացումդ այդ պիտի հասնի մինչև ու՞ր..․
        Եթե հաճույք է երազդ՝

Հաճույքն իժի թույն պիտ՝ ըլլա քեզ համար.
Երազդ եթե սերմընցան է, ցանքըդ հար
        45 Պիտ՝ կոխոտվի ծըլած կես։
Վա՞ր նայե, վա՞ր. ալ բավական է՝ խոկուն՝
Գըլուխ գըլխի Անծանոթին հետ տըժգույն՝
        Կյանքը մոռնաս, մոռնաս քեզ։

Եղծե՛ բնության պատկերն, եղծե՞ հոգվույդ մեջ․
50 Թռիչքըդ փետե՛․ գըրքիդ ներքև գըրե՛. վերջ։
        Ըստվերին մեջ կը տեսնե՞ս.
Ծնողքըդ ուղղած Է թըշնամի շունչն իր ահա
Այն ջահին դեմ՝ զոր վառեցիր բագնին վրա
        Գաղաձարին լուսերես։