Իրա՞վ․ գիտե՞ս ըսպաննել Մահը, խեղդել
Ոսկըրներու, ջըղերու մեջ, զետեղել
Գլուխդ հեգերուն խոթ կուրծքեն.
Հանդուգն գործ՝ ուր կա վըտանգն ահարկու 5
Խաբված սիրո ըմբոստության դիպելու,
Կամ հյուծախտի մը հորձքին։
Գիտե՞ս համրել բաբախումները սըրտին,
Կյանքին քայլերն՝ որոնց ներքև կը թափին
Մեռած կրակներն այտերե։ 10
Հին սուրբի պես դու բարի ես և կարո՞ղ․
Զերդ մանգաղված կակաչներու ինկած շող
Սիրտըդ վերքե՞ր կհամբուրե։