Ալփասլանի հոգին ըզքեզ կը պսակե․ 125
Պարեգոտդ այդ պատանքներուն պատանքն է,
Եվ քու ձիուդ գորշ ըսթարին ծոպերեն,
Հավերժական բըխումով,
Արյուն մը գաղջ կը կաթի...
Եվ դու խնայել չես ուզեր 130
Բnլոր անոնց՝ որոնք թախծող թևերով
Ճամբուդ վըրա իրենց արևը կուզեն։
Անձավներե անձավ միայն, վերևեդ,
Կը հընչե բառն ագռավներու կըռինչով,
— «Հառա՜ջ, հառա՜ջ»:
135
Եվ քու ճորտերդ ավազակ
Կը հետևին մահ սերմանող արշավիդ․․․
Կուրծքերն կուրծք լյարդաբորբ կը մըխան
Իրենց սուրեն արյան ակեր բանալով․
Կը թավալեն երիտասարդ գըլուխներ՝ 140
Որոնց մազերը սև, մազերը խարտյաշ
Ցեխերու մեջ կը պլըշկին,
Եվ ծերերու կոկորդներեն պինդ բըռնած՝
Գանկերն անոնց պատերուն դեմ կը ջարդեն.
Կը բանան մեր մայրերուն 145
Ծոցերը սուրբ՝ որոնցմե
Կը թափին դուրս եղբայրներ դեռ անանուն,
Հայեր առանց դեռ ձևի․
Կը տըրորեն, կը փըշրեն
Գարշապարի, բիրի, պայտի տակ կողեր, 150
Գանկե՜ր, գանկե՜ր, անթիվ գանկեր, լեցնելով
Սալհատակի ճեղքըվածքները բոլոր
Ողնածուծով, ըղեղով․..
«Հառա՜ջ, հառա՜ջ»։
Ո՜վ բարբարոս դու Ոգի,
155
Անցքիդ վըրա, ձայներն ոսկրի փըշրումին
Մինչև երկնի խոր անձավներն հըրեղեն
Կը հընչըվին... Անցքիդ վրա կը խեղդե՜ն