Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուր գաղափարն՝ պիտի բնակի զերդ Աստված,
Վեհ գաղափարն աչքերով բո՜ց, թռիչքով լա՜յն։

25 Անոր վըրա պիտի հալի խանդն հոգվույս,
Անոր վըրա պիտի սիրտս հար քըրտընի,
Ինչպես կարմիր և սարսըռուն արշալո՜ւյս
Մը՝ սեզերուն, հասկերուն վրա գարունի։

Պիտի այդ քնարը կապե իմ շըրթներուն
30 Ժողովուրդին շըրթունքը հուր, սիրագին,
Եվ պիտի այդ համբույրն ըլլա բուռն, անհուն,
Համբույրին պես՝ տըրված ծովեն եզերքին։

Երգերն անոր պիտի պատմեն Սարսուռներ՝
Մարմնավորած իմ արյունես, շարժումես,
35 Ներշընչելով տողեր, փուշի ակոսներ,
Ուր, հողմակոծ, պիտ՝ ծըլի վիշտն աղեկեզ։

Պիտի մռընչեն զարհուրանքները կյանքին՝
Մե՞ջը սուզած՝ արդարության, բարության.
Սըրբազա՜ն քնար, պիտ՝ լարերն իր մըկըրտվին՝
40 Մարտիրոսված եղբայրության ավազանն։

Ո՞վ սուրբ Մուսա, Մուսա մատաղ, լանջաբաց,
Կարծես դեռ նո՛ր ձըգած աստղե օրոցքդ հուր․
Ո՜վ վարդ կույս, դո՞ւ, ժողովուրդին խոստացված,
Լայն սերերո՜ւ դու խոստացված, քնարըդ տո՜ւր։

45 Երիտասարդ բայց շուտ ճանչցած շատ բաներ՝
Գիրկը՛դ կու գամ երազելու առանձին.
Մեկդի թողած եմ ժըպիտ, խաղ ու պարեր,
Նորընծա եմ գաղափարի աշխարհին։

Թևերս, ուղիղ ղեպի բարձունքըդ վըսեմ՝
50 Քնարրդ կուզեն, կուզեն քընարդ. երկրնցո՛ւր։