Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քանդակվեցան ձեր կուճով դամբարաններն Անիի
50 Եվ սափորները լեցուն Արշակունի աճյունով՝
Որոնց մեջե ծըլեցավ իբրև ընձյուղ կաղնիի
Բագրատունին մարտախռով։

Լեռնե՜ր, լեռնե՜ր, սև՜ լեռներ, այլևս ավա՜ղ թափուր եք
Շողապըսակ փառքերեն, հերոսներեն հինօրյա.
55 Դիոսի տեղ ամպ մայսօր՝ զերդ քողն այրի կընոջ մհեգ՝
Կը նըստի ձեր գըլխուն վրա։

Թող ձե՜զ դառնա նոր Սերունդն, ըլլա դրացի արևուն.
Իրեն դըղյակ թող ընե իր հայրերուն օրորանն.
Արծվի թևերն իր վըրա՜, իր վրա՜ երկինքը անհուն.
60 Թող շանթերո՜վ զինվի ան։

Փըրկությունն ա՜լ ձեր մեջ է, ձեր փապերուն մեջ մըթին,
Սեպերուն վրա՜ է՝ ուր այծն ելած վիհին կը նայի
Հոդ ջըրվեժներն՝ որոնց քով վարդենիներ կը ծաղկին՝
Կու տան հրավեր պայքարի։

65 Թող ձե՜զ դառնա նոր Սերունդն, աստղահամարզ ըլլա զորք,
Թըշնամվույն դեմ բերդ եք դուք, դյուցազներու ապարանք.
Լոկ քաջերու՜ն համար ձեր ժայռերը լալ, ջրողորկ,
Կըլլան գահեր ոսկեզանգ։

Եվ թող տրոփեն վեհորեն լոկ քաջերուն ոտքին տակ
70 Հըրաբուխներն ըսքողված, ձեր սըրտերն այդ ծըծմբաեռ.
Եվ վաղը թող շինվին ձեր մարմարներեն ըսպիտակ
Հերոսներու արձաններ։