Զինվոր մոր պարծ՝ կը թըվե իր ըսպիներ՝
Ան ցույց կու տա իր կընճիռներն ու մազեր
Ձյունային։
55
Ես երկյուղած կը համբուրեմ մազերն այդ
Որոնք այսօր իրենց ներքև անարատ
Կը սքողեն
Այլևս առանց մըրրկի օվկիան մամփոփված,
Եվ շուշաններն են բարության՝ մընացած 60
Անցյալեն։
Եվ կը դըպչի ճակատս իմ իր ճակատին
Եվ անդամներս անգիտակից կը սարսռին,
Զի ընդդեմ
Հանդըգնորեն կհանեմ Խորշս իր անհունին, 65
Եվ տասնևինս ութսունին հետ միասին
Կը չափե՜մ...