Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

125 Երբ Նոթությունն երակներն իր ցամքեցնե,
Ջերմը թեքե ծունկերն՝ հեգլով ըղեղին
Արհավրալի խուճապներ,
Երբ կուրծքին տակ արթըննա
Անգութ հյուծախտն ու ա՛լ խեղդե Հայսն հետին,
130 Հետին ծաղիկն երիտասարդ տարիքին,
Ան պիտ՝ հասնի գուցե, այո՛, պիտ՝ հասնի
Մայրամուտքի մը ժամուն
Գըլուխը բաց, ոտքերը բոկ, արյունլվա,
Ըզգեստներով փոշելից
135 Հո՛ն, ուրկե օր մ՝ առողջ, տոկուն, մեկնած էր․․․
Բայց, ո՛հ, ոչ մեկն իրեններեն գըրկաբաց
Պիտի գա զինքն ողջագուրել ճամբուն վրա․
Հայրենական տան դուռը բաց պիտ՝ գըտնե,
Ջրհորին քովի ուռենի ծառը չորցած,
140 Բակն ամայի, օճախն ամբողջ ավերակ...
Ա՜խ, այն ատեն, դողդոջուն.
Ցուպն իր առջևը հողին մեջ պիտ՝ խըրե
Ու պիտ՝ նըստի, դըրան քով,
Գերեզմանին վըրա իր մոր (հարդարված
145 Հոն ով գիտե որու՛ գըթոտ ձեռքերով)
Եվ դալկահար շողերուն մեջ իրիկվան,
Մեռելի դեմքն իր կախ ձըգած կուրծքն ի վար,
Պիտի հազա՜, պիտի հազա՜ դառնորեն,
Եվ բիբին մեջ արցունքի շիթ մը սառած
150 Պիտի հատնի՜․․․

       Բայց հայրենի հողին մեջ
Խըրած ցուպն իր, Արշալույսին, ըսկըսի
Պիտի առջևն իր՝ ծաղիկնե՛ր արձակեր