Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թողեք իջնե մոռացման վիհը անվերջ,
Թող մեր անե՞ծքն իրեն ըլլա լոկ դամբան։

Չըլաս, ո՞վ կին, դու, որ պիտի չըտաս ալ
Արգանդ հրեշի մորուն սերմն է իժի թույն.
55 Չըլաս, ո՞վ կույս, չըլաս հոգին այդ մըռայլ.
Հայրը հայր չէ՝ երբ դահիճ է շատերուն։

Մոռցի՞ր սերն իր, ըսպաննե՞ այդ արյան սերն.
Հոգիիդ մեջ ճըզմե հունտերն իր համայն․
Իր վիզն անցուր երկար մազիդ խոպոպներն
60 Եվ սուրբ վրեժով, ո՞վ կույս, խեղդե՛, խեղդե՛ զայն։