Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

36. ՎԻՐԱՎՈՐԸ

(Հայ—թաթարական կռիվներուն առթիվ գրված)

Այստեղ ինկավ. ազատության ճամբուն վրա,
Խոցը կուրծքին, զենքն ափին
Այստեղ ինկավ, երբ հոգնած
Վերջին կաթիլն էր քըրտինքին ըսպառեց
5 Իր վերջին սև գընտակին հետ։ Վերքն է խոր.
Հրաբորբ արյունը՝ ուրախ
Գըտած ազատ էր անցքեն
Դուրս կը վազե։ Կարմրած ծոցին մեջ մազոտ
Մեզի համար նոր Արշալույս մը կեփի։

10 Դեռ չէ՛ մեռած. և եթե վարն՝ ալքին տակ՝
Իպլիսի թուխ բազուկն իրեն կը մըղե
Մոռացոնքի լայն գերեզման մհուպ ընդհուպ,
Իր սուրբ անվանը համար
Մեր սըրտերուն մեջ կը հյուսվին շանթերով
15 Անմահության օրոցքներ նոր և կարմիր։
Դեռ չէ՛ մեռած. վերջին անգամ վեր կառնե
Թըխահեր գլուխը բանվորի, հերոսի,
Որուն մեջ բույնը դըրավ
Կովկասի վրա աստղերեն հար լույս խըմող
20 Ազատության արծիվը վեհ ու կարշնեղ,
Եվ կը նայի, շուրջը կնայի թե արդյոք
Իր արյունեն նունուֆարներ պիտ ելլե՞ն,
Կամ պիտի օր մը ծըլի՞ն
Հեստ բաղեղներ ցախերը սև ընդուլնող։