210
Դուստրը, կանգնե՜. բայց մի՛ տար հովվական ցուպս անվտանգ
Որ լոկ հոտիս կազդե վախ, և շուներուս պատկառանք,
Հրացանը՜ս տուր այս անգամ՝ պոր գոմին վրա, գաղտնափակ,
Ձեղնահարկեն կախեր եմ Քրրիստոսի խաշին տակ։
Ես լեռ կ՝ելլեմ. ա՛լ կուզեմ ըլլալ հովիվ գայլերու. 215
Ժանիքի դեմ ես ժանիք, թաթի դեմ թաթ վրիժառու,
Թող այդ թուրքերը գիտնան՝ որ խաշնարածն այս երկրին
Պիտ՝ չըթողու որ հանգիստ ուտեն խըլած ոսկորնին։
Ա՛լ կարգն իմս է՝ որ իջնեմ սարն ի վար ձեռքս հըրազեն
Տրված կաթիս փոխն առնել իրենց սըրտին արյունեն»։ 220
Այսպես ըսավ։ Ու երբ իր ուզածն առավ, ան առանց
Ողջույն տալու իր հոտին, կամ լըսելու մորս թախանձ,
Դուրս խոյացավ հապըշտապ, բայց ես նորեն անդադար
Իր ետևեն կանչեցի, «Պապո՜, պապո՜, զիս ալ տարն։
Ետև դարձավ այս անգամ, նայեցավ հեղ մ՝հասակիս․ 225
Այլևս հըզոր էր բազուկս, ու բոցերու մեջ հոգիս.
Խոյանքներու հասունցած կորյուն մէի պընգացյալ։
Ձեռքես բըռնեց ու մեկտեղ ելանք սարեն հաղթաքայլ։
Վրեժը մեզի սնունդ տըվավ, մահն եղավ մեզ դաշնակից.
Եվ ծորերուն մեջ մերին, լեռներուն վրա ծաղկալից, 230
Ան ծեր հերոս մը եղավ, եղա աշուղ մ՝ես փոքրիկ
Եվ իր փառքերն երգեցի իր տըկճորովը գողտրիկ։