Ծերն ու իր ձին վիզերնին վե՛ր կը տընկեն,
Մին կը վրընջե, կը խորհի մյուսը վըրդով. 75
— Կրունկ չէ... սըմբակ, ձիով կու գան... հոս, զույգ են։
Վաճռականները կը դողան գոչելով.
— Գող են, վա՜խ կա...
Տոնել կըսե. Ես հոս եմ։
Կը մերկացնե հաղթ դաշույնն իր պատյանեն, 80
Եվ բումբերուն կհենու բըռնած զայն վըսեմ։
Ալ կը կենա հոն կարավանը մեկեն...
Նայվածք մորդին կը նետե հոր նայվածքին,
Որոնք զիրար կը կըտրեն, գիծե՜ր բոցեղեն։
Ետ կը մընան. գոց հրաբուխի պես լըռին 85
Մութ, խիթալի, հեգնոտ, խիզախ, կը սպասե՜ն...
Ձայնը չորս կողմն հևհևանքով կոլորտի.
Կույր օդին մեջ կեռա հորձանք մը համակ։
Թոթվելով ձերը գիսակներն արծաթի՝
Կը մըռնչե. «Ո՞վ եք. կեցի՜ք հոտ, մի գաք»։