Փըրթելու մոտ մեջտեղն է կռիվը՝ տարտամ։
— «Ըստե՜փ, լեցու՜ր, լեցու՜ր, դու միշտ հրացաններ,
Պատրաստե մահն, ես անոր տեղ կը գըտնամ․
Բիրը շինե, հարվածը թո՜ղ բազկիս ծեր»։
200
Եվ կը բանա զույգ մորմածակ բոլորշի.
Ու մեկուն վրա հըրացանն իր կհենու շուտ,
Սև խառնարա՜ն հըրաբուխի, որ լայնշի,
Աղջամուղջին մեջ կը բացվի ըսպառնուտ։
Բո՜մբ...
205
Եվ գանգյուն կու տա բնությունն ընդհանուր։
Ճամբորդ տերերն հակերուն տակ կը սարսռան,