Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

12. ՄԱՆՈԻՇԱԿԻՆ

(Սիրերգ)

Առի ըզքեզ իր ձեռքեն,
Որ շուշա՜ն մ՛է անարատ.
Արդյոք սըրտին լուսեղեն
Դըրա՞վ գաղտնիքը վըրադ։

5 Դու կապույտ գույնն հագեր ես
Իր աչքերուն խոր, հրափա՜յլ.
Աչքեր դյութող, աչքեր վե՜ս՝
Զոր չը կըրցա ես մոռնալ...

Արդ կը հանգչիս՝ տըխրունակ
10 Սըրտիս խորունկն, հոգվույս քով․
Վըրադ կհըսկեմ, մանուշակ,
Գուրգուրանքով, արցունքով։

Եթե դրավ ան ծոցիդ մեջ
Վարդ շուրթերեն համբույր մի,
15 Զայն տուր պահեմ մինչև վերջ,
Մինչև հատա՜կը շիրմի։

Եթե, ըսե՛, թերթերուդ
Ինկավ արցունք մ՛իր աչքեն.
Այդ արցունքին խորը՝ շուտ
20 Մ՛հոգիս խեղդեմ հեշտորեն․..