Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինքն է հեռո՜ւ, դու մոտ ես,
Քընքուշ թերթերդ կ՛համբուրեմ,
Հուշերու մեջ, խենթի՜ պես.
Անոնք իր սիրտ կը բուրեն։

25 Իր կարոտովն ես միակ,
Դու ալ ողբես բոցարկու.
Պիտի խամրինք և ըլլանք
Ցուրտ շիրիմներ մեկմեկու։

20 մայիս, 1901