Արշալույսը հազիվ բացված,
Զվարթ երամք սիրուն ծիծռանց
Իրենց ջերմիկ փափուկ բույնեն
Ելած՝ ընդփույթ կը ճըռվողեն․ 5
— Բարի՛ եկար չըքնաղ մայիս,
Երգի, բույրի, սիրո ամիս։
Դաշտ, մարգ, պարտեզ և բուրաստան
Մըրցում մունին ծաղկանց գունյան,
Շուշան, մեխակ, վարդ ու հասմիկ 10
Սյուքին շընչով բուրեն քաղցրիկ․
— Բարի՛ եկար չըքնաղ մայիս,
Երգի, բույրի, սիրո ամիս։
Վերջալուսին ամեն անգամ
Ես ալ պուրակ կամ դաշտ կերթամ, 15
Եվ բնության գեղովն արբշիռ
Միշտ կը մընչեմ առնելով հիռ․
— Բարի՛ եկար չըքնաղ մայիս,
Երգի, բույրի, սիրո ամիս։