Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Որո՞ւ է սա տըմույն մանուկն,
Որ կը նիրհե հողին վըրա․
Չունի օրրան, շորերե զուրկ,
Ձըմրան բուրեն կը դողդըղա.
5
— Մի հեգ աղքատի
Որդին է ատի։
Որո՞ւ է սա խեղճ պատանին,
Որ Լույս, Սերվե՛թ, և կամ Ծաղիկ
Առած՝ շըրջի աստին անդին,
10
Գըլուխը բաց, ոտքը բոպիկ․
— Մի հեգ աղքատի
Զավակն է ատի։
Ա՜հ, սա մարդուկն ո՞վ է արդյոք,
Որ աթոռին վըրա նըստած՝
15
Ծանրաթախիծ և մըտածկոտ
Շիթեր թափե դառն արտասվաց.
— Մի թըշվառ աղքատ
Կանամբի մէ ատ։
Ո՞վ է սա կույր, զառամ ծերուկն,
20
Որ արևին հետ կանուխկեկ
Ելած՝ կմուրա, կըսե խեղճուկ.
— «Ի գո՜ւթ կույրիս ողորմ երե՜ք»,
— Այդ ծերն հուսահատ,
է Խեղճ մի աղքատ։
25
Որո՞ւ է սա դագաղն անշուք՝
Հետը ոչ ոք կա ողբերգու,
Զայն կը կըրեն երկու գեղջուկ,
Եվ մեկ տերտեր, մեկ տիրացու․
— Մի հեգ աղքատի
Դագաղն է ատի։
|
|