Դեռ կը ննջե՞ս զովիկ ցողիկ՝
Այդ վարդենվույդ ի քնքուշ գիրկ,
Տե՛ս, պատռեցավ ցայգույն սև քող,
Կը ճաճանչե այգույն վառ շող․ 5
Սիրանվագ սոխակն աղվոր
Կը դայլայլե ի ճղվույն օրոր,
Հուշիկ սահի առուն խոխոջ։
Օ՜ն, արթնցի՛ր դու ևս ցողիկ՝
Ծաղկիդ գրկեն նուրբ և փափկիկ, 10
Ալ բավ ննջես այսպես մուշմուշ
Պահ մ՝ալ սիրո համբույրք անուշ
Քաղե՝ կարմիր թերթիկներեն,
Որք պատրաստ են քեզ տալ նորեն։