Աղվոր աղջիկ կը սիրեմ քեզ հոգվույս չափ.
Ինչո՞ւ կուզես տարփոտ սիրտս բըզքըտել
Ու դեռ ուրիշ սըրտի մը հետ շուրթ շուրթի
Չիկա բնավ․ մի՛ չար ըլլար. գըթա վրաս։
5
Տե՛ս, գիշերը գեղեցիկ է. իսկ եթե
Դու չըլլաս՝ ան գերեզման մէ ինձ համար․
Եկու սա մեր ծառին ներքև, լուսնին դեմ
Զիրար սիրե՜նք, սրտեր ծընենք, գինովնանք։
Ո՜հ, երազելն ինչ հեշտ է քու գըրկիդ մեջ. 10
Հոն դեռ ոչ ոք կը պարծի թե հանգչեցավ,
Այդ գըրդարանն այնքա՜ն կույս է, այնքան սո՜ւրբ․
Կյանքիս գարունն լոկ հոն է՝ որ կը փըթթի։
Ցամքեր է սիրտս։ Մերժումներդ՝ խորշակներն
Եղան կյանքիս. Գոս տերև մ՝եմ։ էությանս 15
Հետ զիս կապողն հույս մ՝է միայն։ Ուր էր թե
Անգամ մ՝ըլլամ թևերուդ մեջ ըսպիտակ։
Գիշերվան մեջ, լուսնին արծաթ լույսին տակ
Քաղցր է ինձ համբույրներուդ մեջ մեռնիլ
Վերջին շունչըս ձեռքիդ միջև թո՛ղ ես տամ՝ 20
Գոչելով գոհ. «Գեթ վայրկյա՜ն մը սիրեց զիս»։