Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2. ԵՐԳ


Այսպես այգ մ՛էր մայիսի,
Երբ գարնան հետ միասին
Կույսն հոգվո մեջ կը սուզի՝
Կըծծիությամբն հաճույքին։

5 Երբ իրարու կերկըննան
Շեկգույն արևն ու կակաչ.
Զույգ շըրթունքի հար նըման՝
Առած սիրո բոց-մարմաջ։

Ճիշտ իրարու քով քովի՝
10 Նըստած էինք երկուքս ալ․
Նայվածքներով գինովի՝
Կը ջանայի զինք կարդալ։

Մագնիսացած էի, ա՜խ,
Աչքերեն լուրթ, հոգեգրավ.
15 Սեգ նազանքով մը, դանդաղ,
Ձեռքըս ձեռքին մեջ առավ։

Երազի մեջ, մեղմորեն,
Վերացումի ազդման տակ,
Բոց աչքե՞ն էր թե այտեն՝
20 Համբո՜ւյր մառի կուշտ ու տաք․․․

Շուրթիս՝ թույն մ՛է այդ համբույր
Սա օրերուն դըրժումի․
Այն, կյանքիս մեջ ընդհանուր,
Կուրծքիս տի մնա լա՜յն վերք մի։

20 մայիս, 1901