Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սիրտս է նոճերու լուսնակը տըխուր՝
Որ աղոտ փայլով շող-արցունք կու տա,
Եվ գիտե միայն խոկերու մեջ, լուռ,
Գըգվել շիրիմնե՜ր, սըգալ անոնց վրա։
5
Սիրտըս քընար մ՛է, սիրո, սուգի քնար,
Որ թախծոտ լարված՝ միշտ կը հեծկըլտա․
Զըվարթ և ա՛լ գոհ թըրթռալու համար՝
Ժըպիտ մը պետք է, շո՛ւնչ մը անոր վրա։
Սիրտս է դալկահար ծաղիկ մը աշնան.
10
Ո՜հ, կույս մը բըռնած մատերուն մեջ հուր՝
Խոլ հաճույքներով կը փետըռտե զայն,
Ու թերթերն հովին կը հանձնե ըսփյուռ։
Սիրտս է նետահար, գարնան հեգ սոխակ՝
Որ քաշկըռտվելով խութի, փուշի վրան,
15
Իր սիրած վարդին ընկած շուքին տակ՝
Կողբերգե արյան մեջ, օրհասական։
20 հունիս, 1901
Քաղցր երագներ — սև՜ պատրանք —
Ներսըս ամբողջ կը վառին՝
Որոնք, գիտեմ, օր մ՛համակ
20
Պիտի դառնան մոխիր սին։
|
|