Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հոն, դեպի վա՞ր, մորճ բըլուրի մ՛ ըստորոտ
Հյուղակ մը կա թըզենյաց տակ ծածկըված.
Տե՛ղը կարծես հուրիներու երազկոտ,
Ուր զետեղեց անհուն Ժըպիտ մը Աստված։
5
Երբ արևելք կը կարմըրի դիմացեն՝
Կյանք կառնե հյուղն, և խինդը հո՞ն կը վազե։
Ծառերուն տակ շահարիկները կերգեն.
— Երջանկությունն, երջանկությունը հո՜ս է...
Գիշերվան դեմ երբ կիջնե մութն, ուշադի՜ր.
10
Մինչ հյուղին կյանքն՝ անդորրավետ կերազե,
Ծառերուն տակ կերգե պըլպուլն անձանձիր.
— Երջանկությունն, երջանկությունը հո՜ս է...
9 օգոստ., 1902
|
|