Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

7. ՄՈԽԻՐՆԵՐՈԻՆ ԱՌՋԵՎ


Հյուղն այրեցավ։ Թըխաթույր ծո՜ւխը նյութին
      Կապույտ զենիթը սևցուց.
Ան, դեպ երկինք, խեղճ մարդերու հույսերուն
      Ոչընչացումն էր գրծուծ։

5 Հովն՝ որ առաջ կը հեծկըլտար ցըրտագին
      Գույքերուն մեջ դիմակաց,
Հիմակ անոնց թոյլ մոխրին հետ կը խաղա՝
      Հեգնող շըշուկ մը ձըգած.․․

Կը մորմոքի ընտանիքն իր ջանքերուն
      10 Սին փոշիին հանդիման․
Կու լա՜. անգո՜ւթ այդ հըրդեհումն արցունքո՜վ
      Պիտ ջանար մարել ան...

Մայրն ըստինքին վըրա սեղմած մերկ որդին՝
      Ավերին մեջ կը շըրջի․
15 Մանկան համար ողջ շապիկ ման կորոնե՝
      Եվ կամ կըտոր մը քուրջի։

Տարաբա՜խտ մայր, կաթին գունատ փըթթումին
      Պատըսպարան չը մընաց.
Հանկարծ ոտքին կը զարնըվի սարսուռով՝
      20 Օրոցքեն փայտ մը, խանձա՜ծ:

Ո՛հ, դաժա՜ն բոց, ատիկա բույն մէր սիրո՝
      Որ քանդեցիր զայրույթով.