Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չընդհատեր սիրտն այն վիրավոր՝
Իր հույզերուն բըղխումը հորդ բազմոլորտ։

25 Միշտ անցյալի մվատաբաստիկ
Տըխուր ծալքերը կր բանա։ Կայծոռիկք՝
Անշարժ կեցած թուփերուն վրա՝
Կարծես արբշիռ մըտիկ կընեն երգն իրեն։

Կըսեմ անոր. «Ի՞նչ անծանոթ
30 Ըզգացումներ կը կեղեքեն ըզքեզ հոտ.
Կամ ո՞ր քայլի մը ետևեն,
Որ կը փախչի՝ են ջերմ հրավեր քու շեշտեր»։

— «Հույսը չունիմ, կըսե անի,
Ետ դարձընել խուսող ա՛յդ քայլ գեղանի,
35 Այլ կը ջանամ դեղ մը գըտնալ
Կուրծքիս վերքին՝ զոր անխընա փորեց նա։

Արդ, կօրորեմ իմ սըրինգով,
Կ՛օրորեմ քունն էակներուն անխըռով.
Ավելի ևըս բընությունն
40 Թաղելով իր մոռացության մեջ համայն։

Որպեսզի, ա՜հ, անծանոթին
Գողնամ կըտոր մը անդորրեն՝ սըրտային
Տագնապներուս համար ամեն՝
Դըրժըվածի և լըքյալի եղկելի

45 Մենք խոսեցանք այսպես՝ խի՜ստ ցած
Որ չըլլա թե դաշտին բըլրան՝ քընացած
Իրերն հանկարծ մը արթըննան
Իրենց անդորրը ծածկելով բողոքով։