Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

14. ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿԻՍ

Տարածեցիր իմ վըրան
Չըքնաղ թևերդ մինչև ցարդ,
Որոնք ասպար մ՛ինձ հղան
Ծըփուն կյանքիս դեպի մարտ։

5 Աչքերդ որ գութ կը շողեն․
Հըսկեցին վրաս սիրագին,
Տեսան մեղքերս իմ ամեն՝
Սոսկացին՝ բայց․․․ ներեցի՜ն։

Կյանքի երգերս՝ որք լի են
10 Տըրտունջներով, թևերուդ
Վրա մաքրացած՝ լուսեղեն
Դուռը Գութի զարկին շուտ։

Ահա եկավ սև գիշեր․
Նըմա՞ն է ալ կյանքըս՝ սա
15 Պատրույգին՝ վառ տարուբեր․․․*
Խընդրեմ հըսկե՞ իմ վըրա։

Ըստվերներ զիս կը պատեն,
Եվ անուրջներ՝ չարադեմ։
Մահվան մը միշտ գալուստեն
20 Սիրերս վախո՞վ կը փակեմ։

Աչքերուդ ցոլքն ամե՞ն սև
Կը փարատե։ Ծընունդես,
Որ ինձ միացար, մահս մինչև
Զիս աղետքետի փըրկե՞ս։

23 հունվ., 1903