Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

21. ՈՐԲՈԻՀԻՆ

Աշնան ծաղիկ մըն եմ, ծաղիկ արցունքի՝
Որ շողերու ըսպասումով կաթոգին՝
Վըհի մը նենգ եզերքին կը ցամքի.
Ցամքում մը լուռ, անըզգալի և հեշտի՜ն։

5 Սըրտիս՝ որբի կըսկիծն ունիմ հյուծող զիս.
Գեղըս նախկին ճանկըռթեցին զըրկանքներ.
Եվ անհրաժեշտ գըգվանքներն իմ տարիքիս
Չը ճանչցա ես և չը գըտա սիրույս՝ սե՜ր։

Ծուխ ու մուրի և սարսուռի խըշտեկին.
10 Զիս թողուցին անօգնական, մենավոր.
Ո՜հ, քամահրա՜նքը սեմիս վրա գըրեցին,
Եվ մոռացոնքն՝ որ կը ստվարի օրեօր։

...Ո՜հ, խե՜ղճ ծընողք, ըսէ՜ք, արդյոք ձեր աչքեր
Ո՞ր սև ամպեն և կամ երկրի ո՞ր խորշեն
15 Ձեր այս բոկո՛տըն ճըռզածին են հառեր՝
Զոր անոթի թափառումներ կը մաշեն։

Տեսե՜ք, կյանքի փոթորկին մեջ ի՜նչպես նա
Միշտ կը կըրե և կարյունի լըլկման տակ․
Համբույրով մ՝իսկ ձեր չը հուզած ճակտի վրան
20 Կը դալկանա, տեսեք, շուշանն ըսպիտակ։

է՞ր դու եզերքն հեղեղատի մ՝արյունի
Տընկեցիր քու թույլ եղեգնի՜կըդ վախկոտ.